Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Շնորհավորում ենք բանկային համակարգի ավելի քան 4,5 մլն հաճախորդներին

20.03.2024
Շնորհավորում ենք բանկային համակարգի ավելի քան 4,5 մլն հաճախորդներին

  Այսօր Հաճախորդի միջազգային օրն է։

  Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում է բոլոր հաճախորդներին միջազգային տոնի կապակցությամբ, և շնորհակալություն հայտնում հայաստանյան բանկերի նկատմամբ վստահության համար:

2024թ․ հունվարի 1-ի դրությամբ հայաստանյան բանկերում սպասարկվում են ավելի քան 4,5 մլն հաճախորդներ, որոնց թիվը վերջին տարիներին ավելանում է միջինը շուրջ 20%-ով:


  Ծանոթություն

  Հաճախորդի միջազգային օրը առաջին անգամ նշվել է 2010 թվականի մարտի 19-ին:  Տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի և Լիտվայի ձեռներեցները: Ավելի ուշ նրանց միացել են նաև Եվրոպայի և Ամերիկայի մեծ ու փոքր առևտրի կենտրոններ:

Նմանատիպ նորություններ

Հայաստանի բանկային համակարգի «կանաչ օրակարգը» հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներում
Հայաստանի բանկային համակարգի «կանաչ օրակարգը» հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներում
13.09.2024

Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում: