Հայաստանի Բանկերի Միություն
Կրթության աջակցություն հայրենիքի պաշտպանին
Նոր ուսումնական տարում Հայաստանի բանկերի միության աջակցությամբ հայրենիքի պաշտպան և ապագա իրավաբան Հրաչ Սաֆարյանը հնարավորություն ունի շարունակել ուսումը և արդեն հաջորդ տարի ավարտել բուհը։
Ուսման ֆինանսական աջակցությունը ցուցաբերվել է Հայաստանի բանկերի միության և «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև հաստատված համագործակցության շրջանակում։
Առևտրային բանկերի և ՀԲՄ աջակցության նպատակն է կրթության միջոցով փոխել պատերազմի մասնակից հայրենիքի պաշտպանների կյանքի որակը և ապահովել նրանց արժանապատիվ ապագան։
Հիմնադրամի շահառու և Եվրասիա Միջազգային Համալսարանի ուսանող Հրաչ Սաֆարյանը 2016թ․ և 2020թ․ արցախյան պատերազմների մասնակից է։ Ինչպես ինքն է նշում՝ նա մեկն է այն հայորդիներից, ով անցել է պատերազմ կոչվող արհավիրքով ու անցել ոչ մեկ անգամ։ Ու չնայած այդ ամենին շարունակում է ապրել ու պայքարել հանուն վաղվա հզոր Հայաստանի, հանուն այն Հայաստանի, որի համար իր ընկերները չեն խնայել անգամ սեփական կյանքը․․․
Հրաչ Սաֆարյանի մասին պատմող տեսանյութը՝ շուտով։
Նմանատիպ նորություններ
Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպել է նաև «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեի հետ։
Տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի այցը հարևան Վրաստան, որի ընթացքում օգոստոսի 29-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեի հետ։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ, ներդրումային բիզնեսի տնօրեն Դավիթ Սարգսյանը Seaside Startup Summit-ում խարույկի շուրջ էին հավաքել երիտասարդ startuper-ներին և ինտերակտիվ հարց ու պատասխանի ընթացքում ներկայացրին հայաստանյան բանկային համակարգը, խոսեցին տնտեսության զարգացումից և կրիպտոակտիվներից։