Հայաստանի Բանկերի Միություն
Խնայողությունների միջազգային օր 2018
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/list/1541673081-0537.jpeg)
ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի համագործակցությամբ սույնթվականիհոկտեմբերի 31-իննշեցին խնայողությունների միջազգային օրը:
Կարևորելով հասարակության ֆինանսական գրագիտության բարձրացման հիմնախնդիրը, ինչպես նաև խնայողություն անելու և խնայողությունները բանկերում պահելու հարցերը՝ այդ օրվա առիթով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել էր համաժողով, որի ընթացքում կազմակերպիչների կողմից ներկայացվեց ամփոփ վիճակագրական տեղեկատվություն բանկերում ներդրված ավանդների և ավանդատուների վերաբերյալ, ինչպես նաև խոսվեց խնայողությունների օրվա խորհրդի և խնայողություններ անելու կարևորության մասին: Համաժողովին հաջորդեց ՙխնայողություների Էքսպո՚ ցուցահանդեսը, որտեղ բանկերը հանրությանը ներկայացրեցին խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված իրենց հատուկ առաջարկները։
Խնայողությունների համաշխարհային օրը սկիզբ է առել 1924 թվականին Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսից: Իտալացի պրոֆեսոր Ֆիլիպո Ռավիցայի առաջարկով կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ը, հայտարարվեց համաշխարհային խնայողությունների օր: Այդ օրը կոչված էր ողջ աշխարհում խթանելու ֆինանսական խնայողություններ կատարելու գործընթացը: Այդ նպատակով բանկերը սկսեցին համագործակցել կրթական, մշակութային և սպորտային հաստատությունների հետ՝ ամեն տարի հոկտեմբերի 31-ը վերածելով իսկական տոնախմբության: Խնայողությունների համաշխարհային օրը ՄԱԿ-ի դիրեկտիվայով պաշտոնապես ամրապնդվեց 1989թ.-ին:
Ար հեռուստաընկերության ռեպորտաժը ստորև
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673325-9672.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-0006.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-0313.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-0669.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-1046.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-136.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-166.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-1957.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-2267.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-2582.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-289.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-3574.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-3851.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-4185.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-453.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-4834.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-5143.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-5439.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-5736.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-6037.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-6335.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-6656.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-6963.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-7274.jpeg)
![Խնայողությունների միջազգային օր 2018 Խնայողությունների միջազգային օր 2018](https://uba.am/img/site_news/small/1541673326-7581.jpeg)
Նմանատիպ նորություններ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հերթական տարեկան ժողովին մասնակցեց «Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրապնդել են ֆինանսաբանկային ոլորտում առաջընթացի նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարը։
Բանկային և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանի բանկերի միության» և «Միջազգային ֆինանսական կորպորացիայի» համագործակցությամբ կազմակերպված «Կայուն հորիզոններ. ուրվագծելով Հայաստանում կանաչ կառուցապատման ներդրումների ապագան» միջոցառումը։