Հայաստանի Բանկերի Միություն
Խնայողությունների համաշխարհային օրվա առիթով տեղի է ունեցել մրցանակների հանձնման միջոցառում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով միջոցառումների ծրագրի շրջանակներում, Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ, տեղի է ունեցել մրցանակների հանձնման արարողություն:
Հանդիսավոր արարողության բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանն՝ ընդգծելով Խնայողությունների համաշխարհային օրվա առիթով կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների կարևորությունները, ինչպես նաև տվյալ ասպարեզում հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների անհրաժեշտությունը:
Հայաստանի բանկերի միության կողմից մրցանակներ են հանձնվել նախապես հայտարարված «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթում, գնահատող հանձնախբի որոշմամբ, հաղթող ճանաչված ուսանողներին (Գևորգ Խաչատրյան- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, Հրաչյա Զաքարյան- Երևանի պետական համալսարան, Տիգրան Մանուկյան-Հայաստանի Ամերիկյան համալսարան) և «Ապագայի բանկն՝ իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների մրցույթին լավագույն մասնակցություն ունեցած աշակերտին (Հասմիկ Այվազյան-Շիրակի մարզի Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց):
Այնուհետև «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ի և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից տարբեր անվանակարգերում հուշանվերներ են հանձնվել «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթի՝ հիշյալ բանկերի կողմից նախընտրելի մասնակիցներին:
Հանդիսավոր միջոցառման շրջանակներում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հ. Հարությունյանի կողմից մրցանակ է հանձնվել հիմնադրամի կողմից անցկացված ինֆոգրաֆիկ աշխատանքների «Խնայում եմ՝ հանուն...» թեմայով մրցույթում հաղթող աշակերտին (Արեգ Վարդանյան-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց):
Հայաստանի բանկերի միության
հասարակայնության հետ կապերի ծառայություն







Նմանատիպ նորություններ
Նպատակ ունենալով խթանել Հայաստանում կայուն ֆինանսների զարգացումը, ինչպես նաև պատասխանատու բանկային գործունեության միջազգայնորեն ընդունված հիմնարար մոտեցումների ներդրումը՝ Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) դարձել է Միջազգային Ֆինանսական կորպորացիայի Կայուն Բանկային և Ֆինանսական Ցանցի (Sustainable Banking and Finance Network/SBFN) անդամ: