Հայաստանի Բանկերի Միություն
Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)
![Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ) Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)](https://uba.am/img/site_news/list/1541075924-4367.jpeg)
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում` ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության, ՀՀ բանկերի ղեկավարների և մարզպետարանի ղեկավարության մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական հարցերը և ֆինանսական կառույցների հնարավոր մասնակցությունն այդ հարցերում:
հիշեցնենք, որ սույն թվականի փետրվար ամսին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և բանկերի նախագահները կրկին գտնվում էին Շիրակի մարզում և մարզպետարանի ղեկավարության հետ քննարկել էին մարզին հուզող հարցերը: Ներկայացվել էին նաև մարզի դպրոցների հիմնական կարիքները և բացերը, որոնք մեծապես խոչընդոտում էին ուսումնակրթական գործընթացի արդյունավետության ապահովմանը: Արդյունքում, ձեռք էր բերվել պայմանավորվածություն իրականացնելու մարզի դպրոցներում ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան համակարգչային դասասենյակների վերանորոգման ու կահավորման աշխատանքներ՝ ուղղված որակյալ կրթության և ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Ֆինանսական կառույցների ղեկավարները հանդիպմանը հաջորդող ասուլիսով ամփոփեցին նաև կատարված աշխատանքները.
• 24 դպրոցներում, որտեղ ուսանում է շուրջ 5400 աշակերտ և դասավանդում 570 մանկավարժ, տրամադրվել է ավելի քան 150 համակարգիչ, տպող սարքեր, որոշ դեպքերում նաև էլեկտրոնային գրատախտակներ, ըստ անհրաժեշտության վերանորոգվել են դասասենյակները և տրամադրվել է նաև կահույք` աթոռներ, համակարգչային սեղաններ: 24 դպրոցներում աշխատանքներն ավարտին են հասցվել արդեն ամռանը, որոնք շահագործման են հանձնվել նոր ուսումնական տարվա սկզբին:
• Ուսումնական տարվա սկզբին Ամասիայի 13 դպրոցներին ևս տրամադրվեցին համակարգիչներ:
Ընդհանուր առմամբ 37 դպրոցների համակարգչային տեխնիկայի պահանջարկը բավարարվել է:
Ասուլիսի ժամանակ Ֆինանսական կառույցների ղեկավարներին իր շնորհակալական խոսքը հղեց Շիրակի մարզի մարզպետը՝ կատարված աշխատանքների համար՝ շեշտելով ՀՀ կենտրոնական բանկի, բանկերի և Շիրակի մարզպետարանի համագործակցության ամրապնդման կարևորությունը:
Կատարված աշխատանքների վերաբերյալ ռեպորտաժը կարող եք դիտել ստորև
Շիրակի Հանրային Հեռուստաընկերության ռեպորտաժը ստորև
![Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ) Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)](https://uba.am/img/site_news/small/1541490505-8119.jpeg)
![Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ) Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)](https://uba.am/img/site_news/small/1541490505-8869.jpeg)
![Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ) Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)](https://uba.am/img/site_news/small/1541490505-9276.jpeg)
![Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ) Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)](https://uba.am/img/site_news/small/1541490505-9716.jpeg)
![Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ) Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)](https://uba.am/img/site_news/small/1541490506-0072.jpeg)
![Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ) Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)](https://uba.am/img/site_news/small/1541490506-0397.jpeg)
![Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ) Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)](https://uba.am/img/site_news/small/1541490506-0712.jpeg)
![Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ) Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)](https://uba.am/img/site_news/small/1541490667-3152.jpeg)
![Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ) Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)](https://uba.am/img/site_news/small/1541490667-3471.jpeg)
![Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ) Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)](https://uba.am/img/site_news/small/1541490667-376.jpeg)
Նմանատիպ նորություններ
Հայաստանի բանկային համակարգի նախորդ տարվա գործունեության հիմնական արդյունքներն ու ցուցանիշները ներկայացնելու նպատակով Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հանդիպում են ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից պարբերաբար իրականացվող բարեգործական ծրագրերից հերթականն ուղղվել է Արցախի Հանրապետության ուսումնական հաստատությունների տեխնիկական վերազինմանը:
Արդեն 3 տարի շարունակ ՀՀ բանկերի աջակցությամբ իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող երեխաների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու ծրագիրը: