Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

2019թ. Հայաստանի 17 առևտրային բանկերը պետական բյուջե վճարել են 54,6 մլրդ դրամի հարկ

31.01.2020
2019թ. Հայաստանի 17 առևտրային բանկերը պետական բյուջե վճարել են 54,6 մլրդ դրամի հարկ

Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է Պետական եկամուտների կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ  առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին և ծավալներին:

  Օրերս հրապարակված հերթական տեղեկատվության համաձայն՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմել է 1 061.2 մլրդ ՀՀ դրամ, որը 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 122 մլրդ ՀՀ դրամով կամ 13%-ով, իսկ միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել է 54.6 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.1%ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.9 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով: Ընդ որում 2018թ-ին բանկերի գծով հարկերը կազմել էր ընդհանուրի 5.4%-ը:  Ի դեպ, և՛ 2019թ-ին, և՛ 2018թ-ին բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում թվով կազմում են 1.7%, իսկ վճարված հարկերով համապատասխանաբար 5.1% և 5.4%:

  1000 հարկատուների ցանկում ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի մասով ՀՀ առևտրային բանկերից առաջին եռյակը 2019 թվականին զբաղեցրել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 19-րդ,  «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն՝ 23-րդ և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն՝ 37-րդ հորիզոնականներում (ամբողջական ցանկը՝ կից աղյուսակում):

  2019 թ. Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկը եղել է Ամերիաբանկը, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 8,56 մլրդ դրամի հարկ:

  Հարկ ենք համարում ներկայացնել նաև ընդամենը հարկերի նկարագրողական վիճակագրությունը առևտրային բանկերի և մնացած կազմակերպությունների համար, առանձնացված տեսքով: Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2019թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում` 3 214 մլն դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է  1 024 մլն դրամ: 2018թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 2 985 մլն դրամ,  ևս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել էր  904 մլն դրամ:

  Ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019թ-ին կազմել է 337.7 մլրդ. ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 42.6 մլրդ դրամով կամ 12.7%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2019թ-ին 2018թ-ի համեմատ ավելացել է 6.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով՝ կազմելով 51.6 մլրդ դրամ: 2018թ-ին բանկերի գծով ուղղակի հարկերը կազմել էր 44.7 մլրդ դրամ՝ ընդամենը ուղղակի հարկերի 13.4%-ը: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են: Համեմատության համար նշենք, որ ուղղակի հարկերով, 1000 առաջին խոշոր հարկատուների ցանկում  և՛ 2019թ-ին, և՛ 2018թ-ին 12 առևտրային բանկ գտնվում են առաջին 100-ակի ցուցակում:  Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2019թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում` 3 035 մլն դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 332 մլն դրամ: 2018թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 2 631 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 295 մլն դրամ:

Նմանատիպ նորություններ

ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկվել են ՀՀ բանկային համակարգի և պետության սերտ համագործակցությունը
ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկվել են ՀՀ բանկային համակարգի և պետության սերտ համագործակցությունը
14.09.2024

Հայաստանի բանկերի միության հրավերով սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և ՀՀ առևտրային բանկերի նախագահների հանդիպումը՝ բիզնես նախաճաշի ձևաչափով։

TBC բանկի համագործակցությունը հայկական բանկային համակարգի հետ գնահատելի է. ՀԲՄ նախագահ
TBC բանկի համագործակցությունը հայկական բանկային համակարգի հետ գնահատելի է. ՀԲՄ նախագահ
02.09.2024

Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպում ունեցավ նաև «TBC» բանկի ղեկավար կազմի հետ։